Մեր մասին
GATR նորաձևության տունը հիմնադրվել է 2001թ.։ Հիմնադիր տնօրեն՝ Գայանե Կարապետյան։ Գայանե Կարապետյանը ավարտել է Հայաստանի Բաց համալսարանը՝ դիզայներ-մոդելավորման ֆակուլտետը։ Սրահը հետևում է նորաձևության պարզ փիլիսոփայությանը. «Լինել անհատական նորաձևության մեջ և ունենալ հնարավորություն գտնել ձեր իսկ ուրույն ոճը»։
GART նորաձևության տան առաքելությունն է հաճախորդի հագուստը դարձնել հրապուրիչ, գեղեցիկ, նրբաձև, ժամանակակից, հարմար և յուրօրինակ։
Կանացի հագուստ յուրաքանչյուր ոճի և ցանկացած առիթի համար։ Փորձառու մոդելավորողները իրականություն կդարձնեն ձեր մտքերն ու ցանկությունները, կօգնեն ձեզ լինել նորաձև և գեղեցիկ։
Նորաձև մայրիկները ցանկանում են, որ իրենց փոքրիկները լինեն ոճային և նորաձև։ Սրահն իրականացնում է անհատական մոտեցում փոքրիկներին՝ հաշվի առնելով նրանց ցանկություննեը։ Սրահում կարող եք գտնել ցանկացած ոճի և առիթի համար նախատեսված մանկական հագուստ։
Ինչը կարող ե լինել ավելի գեղեցիկ, քան ձեռագործ նախշազարդերն են, որոնք պատրաստված են մեծ սիրով, և որոնք հագուստը դարձնում են ավելի ինքնատիպ։
GART նորաձևության սրահում կարող եք գտնել ինքնատիպ և յուրօրինակ ձեռագործ նախշեր հագուստի վրա, որոնց մեջ իրենց ուրույն տեղն ունեն ազգային նախշազարդերն իրենց ողջ գեղեցկությամբ, նշանակությամբ, նրբագեղությամբ և բազմազանությամբ։
Սրահն ընդունում է նաև տարբեր նախշերի և լոգոտիպների պատվերներ ձեր ցանկությամբ (մեքենագործ)։
Յուրաքանչյուր հագուստ ավելի ինքնատիպ և գեղեցիկ երևալու համար այն կարելի է համադրել որոշակի աքսեսուարներով, որոնք ոչ միայն կլրացնեն հագուստը, այլ նաև այն կդարձնեն անմոռանալի։
Սրահում կարող եք գտնել ինքնատիպ և գեղեցիկ աքսեսուարներ (վզնոցներ, գոտիներ, կրծքազարդ և այլն)։
Սրահում գործում է նաև մանկական զգեստների վարձույթ։ Յուրաքանչյուր առիթի ձեր փոքրիկը կարող է ներկայանալ ինքնատիպ, գեղեցիկ, հեքիաթային աշխարհի ցանկացած հերոսի կերպարային զգեստներով։
Դուք պատրաստվում եք ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությանը՝ հարսանյաց հանդեսին և չեք կողմնորոշվում՝ որտեղից ձեռք բերել զգեստ։ Ձեզ և ձեր ընտանիքի բոլոր անդամներին կօգնի GART նորաձևության տունը, որտեղ կարող եք պատվիրել ամենատարբեր ոճի ու ճաշակի, ամենաբազմազան կտորներից պատրաստված հագուստներ։